Խորհրդարանում արտահերթ կարգով քննարկվում է ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ 100 տոկոս համամասնական ընտրական համակարգի անցնելու վերաբերյալ:
Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ հարցն իր ակտուալությունը չի կորցրել, քանի դեռ խնդիրը ուծված չէ: «Այս հարցի շուրջ արդեն բազմաթիվ քննարկումենր են եղել, սա այսօրվա խորհրդարանում «կոնսենսուս մինուս 1» կարգավիճակ ունեցող հարց է: Ոչ իշխանական բոլոր ուժերը կողմ են սրան, բացի ՀՀԿ-ից: Պարզ է, որ իշխանությունները մեծամասնականից որևէ կերպ չեն ուզում հրաժարվել, քանի որ դա ապահովում է իրենց վերարտադրման գործընթացը: Սակայն այդպես մենք չենք կարող երաշխավորել ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու հնարավորությունը: Ով գալիս է իշխանության, պահպանում է այն մինչև վերջ»:
Ռուստամյանի խոսքով՝ 41 բոնուսային մանդատները միանգամից իշխանությունն իր գրպանում է պահում, և որ անգամ համամասնականով 60 տոկոս ձայն ձեռք բերելու դեպքում էլ խորհրդարանում հնարավոր չէ ունենալ մեծամասնություն:
«Սա աբսուրդ է: Սա չի կարող ժողովրդավարական ընտրության մասին խոսել, իսկ իշխանությունը երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Եվ քանի դեռ մենք չենք հրաժարվել այս համակարգից, չենք կարող խոսել հավասար, մրցակցային ընտրապայքարի մասին: Դա նույնն է, որ երկու հոգի դորս գան վազքի, մեկը սկսի սկզբից, մյուսը 40 մետր առջևից: Ինչո՞ւ չենք ուզում այս աննորմալ վիճակը փոխել»,-հարց բարձրացրեց պատգամավորը:
Tags: Ազգային ժողով, Արմեն Ռուստամյան, ՀՅԴ
