Ուկրաինայում, ճգնաժամի սկզբից երկրից շուրջ 10 հազար մարդ է փախել: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունը, հաղորդում է today.kz-ն:
Այս տարվա փետրվարին Ուկրաինայի Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց նախագահ Յանուկովիչին, փոխեց երկրի սահմանադրությունն ու նախագահական ընտրություններ նշանակեց մայսիի 25-ին:
Որոշումը լեգիտիմ չեն ճանաչել երկրի մի քանի տարաշքներ: Հանրաքվեի արդյունքում Ղրիմը մտավՌուսաստանի կազմի մեջ:
Ուկրաինայում ձևավորվեցին Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ, որոնց երկրի իշխանություններն անվանեցին ահաբեկչական միավորումներ:
Tags: Ուկրաինա.ՄԱԿ, փախստական