Գերմանիայի Հալլե քաղաքի Մորիցբուրքի ժամանակակից արվեստի թանգարանում մայիսի 4-ին տեղի ունեցավ “Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և Ավանգարդը” Հայաստանում լայնածավալ ցուցահանդեսի փակման արարողությունը Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ արվեստագետ Նարեկ Ավետիսյանի հանդիպում-քննարկումը արարողությանը ներկա նկարիչների, արվեստաբանների և արվեստասեր հասարակության հետ:
Նշենք, որ ցուցահանդեսը անց է կացվել “Մշակույթների երկխոսություն” կազմակերպության նախաձեռնությամբ և տևել է 2014-ի փետրվարի 20-ից միչև մայիսի 4-ը: ներկայացվել է Մինաս Ավետիսյանի 19 կտավ և Նարեկ Ավետիսյանի 9 կտավ. ” Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը անընդհատ աճում էր, բազմաթիվ այցելուներ ունեցանք; Շատ դժվար էր հատնվել եվրոպական, այդքան լուրջ թանգարանում և ներկայացնել հայ արվեստը: Դա հետևողական և լուրջ աշխատանքի արդյունք էր”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարեկ Ավետիսյանը, հավելելով. “Կարծում եմ Մինաս Ավետիսյանը գերմանացիների համար բացահայտում էր. Նրա կտավների միջոցով նրանք կարողացան պատկերացում կազմել Խորհրդային Միության ժամանակաշրջանում գործող հայկական արվեստի նորարար, ըմբոստ հոգու մասին: Իսկ իմ աշխատանքների շնորհիվ նրանք տեսան կապը սերունդերի միջև”:
Մայիսի 3-ին ցուցահանդեսի շրջանակներում գերմանական հանրությանն է ներկայացվել ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի §Արարատից Սիոն¦ ֆիլմը: Ցուցադրությունից հետո տեղի է ունեցոլ ռեժիսորի հանդիպումը կինոդիտողի հետ:§Չտեսնված մի միջոցառում էր սա, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց գերմանացիների մոտ` ի տարբերություն հայերի: Դահլիճում գրեթե բոլորը գերմանացիներ էին. նրանք ինձ 40-50 րոպե բաց չթողեցին: Բանը հասավ նրան, որ 22-ամյա մի աղջիկ խնդրում էր բացատրել հայ-բյուզանդական եկեղեցու տարբերությունները 6-րդ դարում¦,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տպավորություւներից խոսեց Էդգար Բաղդասարյանը:
Tags: գերմանիա, Մինաս Ավետիսյան, Նարեկ Ավետիսյան