Փոլ Մաքքարտնին հիվանդության պատճառով հետաձգել է Ճապոնիայում իր ողջ համերգային շրջագայությունը:
Նախկին Բիթլը անցած շաբաթ վիրուսով է վարակվել և հետաձգել իր մի քանի համերգներ, ինչի համար իր երկրպագուներից առցանց ներողություն է խնդրել:
Նրա համերգային շրջագայության կազմակերպիչները հայտնում են, որ երգիչն իրեն բավականաչափ լավ չի զգում Ճապոնիայում ելույթ ունենալու համար՝ ներառյալ չորեքշաբթի օրը Նիպպոն Բուդոկանե դահլիճում նախատեսված համերգը, որտեղ 1966-ին Բիթլզը Ճապոնիայում իր առաջին համերգային շրջագայության ժամանակ համերգ է ունեցել:
Ըստ տեղեկությունների՝ Մաքքարտնին մնում է Տոկիոյի հյուրանոցներից մեկում՝ բժշկի հսկողության տակ: Դեռևս պարզ չէ` արդյո՞ք նա կհետաձգի մայիսի 28-ին Հարավային Կորեայում նախատեսված համերգը, թե ոչ:
Համերգների ձեռք բերված տոմսերի համար կփոխհատուցվի հինգշաբթի օրից սկսած: Համերգի ամենաթանկ տոմսերն արժեցել են 100,000 յեն (985 դոլար):
Tags: Բիթլզ, Փոլ Մաքքարտնի