Շուշան Պետրոսյանը զանգահարել ու ներողություն է խնդրել լրագրողից

shushan-petrosyan-2-2

“Ազատություն” ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ պատգամավոր Շուշան Պետրոսյանը զանգահարել է իրեն ու ներողություն է խնդրել երեկվա միջադեպի համար:

Լրագրողը մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ գործընկերներ, քիչ առաջ ինձ զանգահարեց Շուշան Պետրոսյանը և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար։ Նա ասաց, որ ինձ վիրավորելու ցանկություն չի ունեցել… Մենք երկար զրուցեցինք… Իսկապես, ոչ ես իր դեմ որևէ բան ունեմ, ոչ էլ ինքն իմ դեմ։
Խորհրդարանում մենք առաջին անգամ էինք շփվում, շփումն այնքան էլ «հաջող» չստացվեց, բայց դե, կյանք է, ամեն ինչ էլ ստացվում է։ Բոլորս էլ ինչ-որ մի պահ տարբեր պատճառներով պոռթկում ենք՝ շատ հաճախ վիրավորելով և նեղացնելով միանգամայն անմեղ մարդկանց։
Կարևորը, որ գիտակցում ենք սխալը ու միմյանցից ներողություն խնդրելու կամք ենք ունենում»:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Շուշան Պետրոսյանը հրաժարվել էր պատասխանել լրագրողի հարցին` ասելով, թե բոլորդ անբարոյականներ եք:

 

Անկախ

Tags: , ,