Սպիտակ տանը տեղի է ունեցել Էրդողան-Օբամա հանդիպումը

obama_erdoganՎաշինգտոնում, նախագահական Սպիտակ տանըմեկնարկել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը: Երկու երկրների առաջնորդների առանձին հանդիպումից հետո տեղի է ունեցել քննարկում արդեն ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Այնուհետև նախագահական նստավայրի այգում Էրդողանն ու Օբաման հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Էրդողանը հանդիպել է նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որը հանդիսավոր ճաշի է հրավիրել բարձրաստիճան հյուրերին:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Էրդողանը հանդիպելու է նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական պալատի խոսնակ Ջոն Բոների հետ: Նրանք միասին այցելելու են ԱՄՆ-ի Առևտրական պալատ, որտեղ կլոր սեղան կկազմակերպվի թուրք և ամերիկացի գործարարների համար: Երեկոյան նախագահ Օբաման Սպիտակ տանը հանդիսավոր ընթրիք կմատուցի վարչապետ Էրդողանի պատվին:

Tags: