Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում շահագործվող և Սոմա հոլդինգին պատկանող ածքահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 301 զոհի ընտանիքներին «Soma Kömür Işletmeleri» ընկերությունը վճարելու է առնվազն 200 մլն թուրքական լիրա (մոտ 90 մլն դոլար) փոխհատուցում: Հայտնի է, որ ընկերության դեմ դատական գործերը հարուցվելու են տուժածների հարազատների անմիջական ներկայացուցիչների, ինչպես նաև Թուրքիայի սոցիալական պաշտպանության վարչության կողմից: Սպասվում է, որ յուրաքանչյուր զոհված հանքափորի համար գործատուն կվճարի 300 հազար լիրա (143 հազար դոլար): Ընկերությունից կպահանջվի նաև ցմահ թոշակ վճարել աղետի զոհերի ընտանիքներին: Չի բացառվում, որ նախնական հաշվարկի արդյունք հանդիսացող այս թվերը կարող են աճել:
Tags: թուրքիա, Սոմա
