Իրանը վարկեր կստանա դրսից

creditԻրանի ֆինանսների նախարարի տեղակալ Բեհրուզ Ալիշիրին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այս տարի «Համաշխարհային բանկը» երկու անգամ պատվիրակություն է ուղարկել Իրան`տնտեսական ոլորտի հարցեր քննարկելու և վերստին Իրանին  վարկ տրամադրելու ծրագիր մշակելու համար։

Ալիշիրին հայտնել է, որ վերջին 4-5 տարին «Համաշխարհային բանկը» Իրանին նոր վարկ չի տրամադրել:

«Իրանը պատժամիջոցների  պատճառով  վերջին տարիներին «Համաշխարհային բանկից» վարկ չի ստացել »,- ասել է Իրանի ֆինանսների նախարարի տեղակալը։

Նախատեսվում է բանկի կողմից Իրանին տրամադրվելիք վարկը օգտագործել երկրի ճանապարհների բարեկարգման, Թեհրանում և մյուս խոշոր քաղաքներում օդի աղտոտվածության վերացման, Ուրմիա լճի ջրի մակարդակի բարձրացման և անբուժելի հիվանդությունների բուժման ձևերի կիրառման համար։

«Ներկայումս  Իրանն «Համաշխարհային բանկին» ոչ միայն պարտք չունի, այլև մարել է նախկինոմ ստացած վարկերի իր առաջիկա կես տարվա պարտքերը»,- հավելել է Ալիշիրին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Tags: ,