Իրանի նոր ձեռքբերումները տիեզերագնացության ոլորտում

spaceshipԻրանի տիեզերագնացության ինստիտուտին կից հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մոհամմադ Էբրահիմին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կառավարվող տիեզերանավի նոր նմուշ է մշակվել: Այն կշռելու է 1 տոննա:

Տիեզերանավի դիզայնը մշակվել է Թեհրանի ճարտարագիտական ինստիտուտի հետ համատեղ:

Ենթադրվում է, որ այս նախագծի շրջանակում առաջիկա տարիներին  մարդ կուղարկվի Երկրի ուղեծիր:

Նոր նմուշը կթողարկվի Իրանի տիեզերական գործակալության կողմից հաստատվելուց հետո: Նախատեսվում է, որ այն ուղեծիր դուրս կբերվի 2015-ին:

Ավելի վաղ  հաղորդվում էր, որ Իրանը տիեզերագնաց  կուղարկի  տիեզերք միայն 2021-ին:

Ուշագրավ է, որ 2013-ի սկզբին Իրանը տիեզերք էր ուղարկել կապիկ: Դա տիեզերք կենդանի ուղարկելու Իրանի առաջին փորձը չէր: Առաջինը տեղի էր ունեցել 2010-ին: Նախկինում իրանցի գիտնականները տիեզերք են ուղարկել որդեր, կրիա և առնետ:

Իրանի իշխանությունները մշտապես պնդում են, որ երկրի տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, և կենդանիներ տիեզերք ուղարկելը միայն ճանապարհ է հարթում, որպեսզի նաև մարդը տիեզերական թռիչքներ կատարի:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: ,