Մոնակոյի ամենահարուստ ընտանիքներից մեկի ավագն է մահացել մահափորձից հետո: 77-ամյա Էլեն Պաստորն այսօր մահացել է Նիցայի հիվանդանոցներից մեկում, մայիսի 6-ին նրա վրա կատարված մահափորձի հետևանքով ստացած վերքերից:
Անհայտ անձը կրակել էր Պաստորի մեքենայի ուղղությամբ` վիրավորելով նաև նրա վարորդին: Կոմայի մեջ նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նա գիտակցության եկավ միայն մահից մի քանի օր առաջ: Նրա վարորդը նույնպես ստացված վերքերից մահացավ մահափորձից 4 օր անց:
Իշխանության ամենահարուստ կնոջ վրա հարձակման պատճառները մինչ օրս մնում են անհայտ: Էլեն Պաստորի ամուսինը` Կլոդ Պալանկան, Ռուսաստանում Մոնակոյի պատվո հյուպատոսն է , հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Tags: Էլեն Պաստոր, Մոնակո