ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների հերթական այցն Իրան

magate1Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակությունը ժամանել է Թեհրան: Պատվիրակությունը գլխավորում է ԱԷՄԳ-ի տնօրենի տեղակալ Տերո Վարյորանտան:

ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները  վերահսկում են, որ Թեհրանը կատարի իր պարտավորությունները և հաճախակի այցեր կատարում Իրան:

Բացի իրանական կողմի հետ համաձայնեցված քայլերը հսկելուց, ԱԷՄԳ-ն նաև հետևում է, որպեսզի Իրանը կատարի ժնևյան միջանկայալ համաձայնագրի պարտավորությունները:

Փետրվարին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված Իրանի և ԱԷՄԳ-ի համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ Իրանը համաձայնել է իրագործել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության 7 «գործնական քայլ»:

Հիշեցնենք, որ Արևմուտքն Իրանին մեղադրում է միջուկային ծրագիրը զարգացնելու և միջուկային զենք ստեղծելու համար, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ ուրանի հարստացումն արվում է բացառապես խաղաղ նպատակներով։

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: ,