Վերականգնվել է Ամասիան Գյումրիին կապող միակ ճանապարհը

ճանապարհաշինությունՇիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի օգտվել դաշտամիջյան ճանապարհներից: Բարեկարգվում և վերականգնվում է գյուղերը մարզկենտրոն Գյումրիին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Ամասիայից Բերդաշեն տանող ավտոճանապարհը:  Տարիներ շարունակ դաշտամիջյան ճանապարհով երթևեկող տեղի բնակիչների համար այս ճանապարհի վերակառուցումն անչափ սպասված էր:

Աշխատանքների 90 տոկոսից ավելին կատարված է: Ճանապարհի առաջին կմ-ում իրականացվել են ասֆալտապատման, հաջորդ 16.4 կմ-ում՝ կոպճային աշխատանքներ:

Նախկին ճանապարհի հետ կապված վարորդների դժգոհությունը մեկն էր՝ մեքենաները շարքից դուրս էին գալիս: Իրենց համար այս ճանապարհն այժմ լավագույն ասֆալտապատ ճանապարհից էլ լավն է:

Համայնքների ղեկավարները գյուղացիների անունից արդեն գոհունակությամբ են խոսում վերականգնված ճանապարհի մասին և փորձում մոռանալ նախկին դժվարությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝սույն թվականի  ապրիլի 1-ից տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ են անցել  հանրապետական նշանակության շուրջ 30 ճանապարհներ, որոնց շահագործման և բարելավման աշխատանքները կընթանան ըստ սահմանված ժամկետների:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Tags: