Բաքվի “Flame Towers” շենքերի համալիրն արժանացել է մրցանակի

2 (3)Բաքվի կենտրոնում տեղակայված “Flame Towers” (Հրե աշտարակներ) շենքերի համալիրը ներառվել է 2013 թ. աշխարհի լավագույն երկնաքերերի տասնյակում և արժանացել է “Emporis Skyscraper Award” մրցանակին, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

Ըստ տեղեկության՝ վերոնշյալ մրցանակը գոյություն ունի 2000թ-ից: Սա աշխարհում միակ մրցանակն է, որին ամեն տարի արժանանում են միայն երկնաքերերը՝ անկախ փորձագետների քվեարկության արդյունքում: Շենքերը գնահատվում են ճարտարապետություն և դիզայն, շահագործում, ինժեներական համակարգերի ինովացիա, բնակիչների և զբոսաշրջիկների հարմարավետություն չափանիշներով:

Նախընտրական առաջին փուլում կազմվել է 300 թեկնածուից բաղկացած ցուցակ, երկրորդ փուլում՝ լավագույն տասնյակը: 182մ բարձրությամբ “Flame Towers”-ը տասնյակում զբաղեցրել է 6-րդ տեղը: Առաջին տեղում 306 մ բարձրությամբ բրիտանական “The Shard” շենքն է:

Tags: ,