Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ 5 մարդկանց հրազենային վնասվածքներ պատճառելու գործով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի, նույն ինքը՝ «Յուվեցի Կարոյի» փեսային՝ Գոռ Առաքելյանին նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով:Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց նաև ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա տեղեկացմամբ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերի, ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այսպիսով՝ փաստորեն, նախաքննական մարմինը Գոռ Առաքելյանին մեղադրում է՝ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու համար: Քննիչը Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Tags: «Վերնիսաժի» մոտ, կրակոցներ, Յուվեցի Կարո
