Հայերի ողբերգությունը խաթարեց ժողովուրդների էկոհամակարգը. Օսման Բայդեմիր

baydemir Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, քուրդ քաղաքական գործիչ Օսման Բայդեմիրը ԱՄՆ-ում հանդիպել է դիարբեքիրցի հայերի հետ: Կնոջ՝ Ռեյհան Յալչընդաղի հետ միասին ԱՄՆ մեկնած Բայդեմիրը մեկ շաբաթ շարունակ շրջելով Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Վաշինգթոնում և Սան Ֆրանցիսկոյում, նախ Նյու Ջերսիում հանդիպում է ունեցել Դիարբեքիրից ԱՄՆ արտագաղթած հայկական համայնքի հետ: Մետ 200 հոգու մասնակցությամբ հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի այլ շրջաններից ԱՄՆ տեղափոխված հայեր:

Բայդեմիրը Անատոլիայի և Միջագետքի մշակութային հավասարակշռությունը նմանեցրել է էկոհամակարգի: «Միջագետքն ու Քուրդիստանը այստեղ ապրող բոլոր ժողովուրդների և հավատքների ընդհանուր հայրենիքն է: Ցավոք, մեծ վշտեր ենք ապրել: Ցավոք, մեր ժողովուրդներից ոմանք, մեծ գին վճարելով, ստիպված եղան թողնել իրենց հողը: Մեծ տրավմա ապրեցին: Սա գլխավորապես վերաբերում է մեր բարեկամ և եղբայր հայ ժողովուրդին: Նրանք մեծ կոտորած ապրեցին, սակայն հիմնական կորուստը նրանցից հետո մենք կրեցինք: Քանզի այնուհետև Շեյխ Սայիդի, Դերսիմի կոտորածները տեղի ունեցան: Ցավոք, այն ժամանակից ի վեր Անատոլիայի Միջագետքի տարածաշրջանը մինչ օրս խաղաղություն, հանգստություն և զարգացում չի ապրում»,-նշել է Բայդեմիրը:

Հանդիպման ընթացքում Բայդեմիրը պատասխանել է ներկաների հարցերին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների, քրդական հարցի առաջընթացի և օրակարգային նման խնդիրների վերաբերյալ:

 Անկախ

 

Tags: ,