Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիան հանդիպել է Եմենի արտաքին գործերի նախարար Աբու Բաքր ալ-Կիրիբի հետ:
Պաշտոնյաները քննարկել են առևանգված իրանցի դիվանագետ Նուր Ահմադ Նիկբախթի ազատ արձակման հնարավոր տարբերակները:
Նուր Ահմադ Նիկբախթը առևանգվել էր 2013-ի հուլիսի 21-ին Սանայում`Իրանի դեսպանատան մոտակայքում: Դիվանագետին տարել էին անհայտ ուղղությամբ: Ենթադրվում է, որ նրան առևանգել է Եմենում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկը։
Հոսեին Աբդոլլահիանը խստորեն դատապարտելով իրանցի դիվանագետի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը , կոչ է արել միջազգային հանրությանը, պաշտոնյաներին և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին համատեղ պայքարել ահաբեկչությունների, բռնությունների, ծայրահեղականությունների դեմ:
Եմենի արտաքին գործերի նախարարն իր հերթին իրանցի գործընկերոջը ներկայացրել է նախաքննության մանրամասներ և վստահեցրել, որ առաջիկայում Նուր Ահմադ Նիկբախթն ազատ կարձակվի:
Հունվարին լրատվամիջոցները լուր էին տարածել, թե իբր Եմենի կենտրոնական Մարիբ նահանգում հայտնաբերվել էր առևանգված իրանցի դիվանագետի գլխատված մարմինը, սակայն այն իրականությանը չէր համապատասխանում:
Այս մասին տեղեկացնում է իրանկան «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: Եմեն, իրան, Հոսեին Ամիր Աբդոլլահիա