ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվեց մասսայական սպորտին ու առողջ ապրելակերպին նվիրված խորհրդակցություն

1016efe47829425ca4acbc2612eb13d1ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվեց մասսայական սպորտին ու առողջ ապրելակերպին նվիրված խորհրդակցություն՝ 2014 թվականի մասսայական մարզական միջոցառումներին առնչվող հարցերը Երևան քաղաքի և մարզերի սպորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով:

Նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանն անդրադարձավ ՀՀ մարզերում, Երևան քաղաքում ու ԼՂՀ-ում մասսայական սպորտի զարգացման ու տարածման կարևորությանը՝ ներկայացնելով ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացվող «Մարզական փառատոն», ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն մարզական քաղաքային համայնք», «Լավագույն մարզական գյուղական համայնք», «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր» և «ՀՀ Նախագահի մրցանակի համար`Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթ ամենամյա միջոցառումները, որոնք այս տարի ևս իրականացվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:

Միջոցառումների ծրագրերում արված փոփոխություններից Ե. Դավթյանը հատկանշական համարեց ՀՀ Նախագահի առաջարկությամբ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում հաշմանդամներին նույնպես ներգրավելու խնդիրը, որն այս տարի ընդգրկվել է մրցույթի ծրագրում:

 

Tags: ,