ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները հավաքվել են Նյու Յորքում ու դռնփակ քննարկում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Вести.ru.-ն:
«Նիստն անց է կացվելու մի քանի օր` մինչ Ուկրաինայում նոր նախագահի ընտրությունները, որ նշանակված են մայիսի 25-ին»,-հայտնում են ՄԱԿ-ին առընթեր ֆրանսիական մշտական ներկայացուցչության Twitter -ը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ներկայոմ նիստի մասնակիցների առջև Ուկրաինայի իրավիճակի մասին զեկույցով ելույթ է ունենում մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը:
Tags: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ