23-ամյա գերմանացի Ջոել Միգլերն արդեն 13 տարի տարված է բոդդի-արտով ու պիրսինգով: Հիմա նա եվրոպական հրատարակություններում է հայտնվել իր անսովոր արտաքինի պատճառով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ տղան ծակեց ականջը: Դրանից հետո` կիսեց լեզուն: Հետո էլ այտերի վրա 36 մմ անցքեր բացեց: Մեկին հաջորդեց մյուսը, իսկ պատահական անցորդներին շոկի մեջ չգցելու համար, նա փակում է այդ անցքերը հատուկ խցաններով:
Երիտասարդը մոդել է ու նրա ամբողջ մարմնի վրա պիրսինգ ու կտրվածքներ են: Նա ասում է, որ այն բոդի-արտը, որով ինքը տարված է, անվանում չունի.»Կարող եք այն պարզապես անցքեր անվանել,-ասում է իր այտերի վրա համաչափ բացված անցքերի մասին, որոնցից երևում են երիտասարդի ծնոտի ու «օձալեզվի» մի հատվածը:
Ըստ ամենայնի, պատահական անցորդները պարզապես սարսափում են նրա տեսքից: Իսկ Ջոելի ընկերուհին հավանում է ընկերոջ էքստավագանտ տեսքը: Ի դեպ, նա ընկերոջը համբուրում է այտի անցքի միջով: Միգլերն ասում է, որ շուտով իր մարմնի հետ էքսպերիմենտներին վերջ է դնելու:
