«Forbes.ru» պարբերականը, գրելով Նյու Յորքում Սեպտեմբերի 11-ի թանգարանի բացման մասին, թվարկել է աշխարհի այն 9-ը հուշահամալիր-թանգարանները, որոնք արժե այցելել: Առավել ուշագրավ թանգարանների շարքում հայտնվել են Երուսաղեմում գտնվող հրեական Հոլոքոսթի թանգարանը, ջրային աղետների Ղրիմի թանգարանը, Չերնոբիլի թանգարանը՝ Կիևում, ԳՈՒԼԱԳ-ի պատմության թանգարանը՝ Մոսկվայում, Հերոսիմոյի աշխարհի հուշահամալիր-թանգարանը, Հյուսիսային Իռլանդիայում գտնվող Տիտանիկ-Բելֆասթ թանգարանը, Ապարտեիդի թանգարանը Յոհանեսբուրգում և 1915 թվականի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը:
Այս հանգամանքը չի վրիպել թուրքերի ուշադրությունից: «Turkish NY.com» կայքը, անդրադառնալով «Forbes.ru»-ում Հայոց ցեղասպանության թանգարանի հիշատակմանը, գրում է. «Ծիծեռնակաբերդի թանգարանում ցուցադրված են լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք ներկայացնում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում անվտանգությանը սպառնացող որոշ շրջաններից հայերի բռնի տեղահանությանը»: Կայքը գրում է նաև, որ թանգարանը գտնվում է վերանորոգման փուլում և կվերաբացվի 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Tags: Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան
