KFC կգործի Գազայում թունելի միջոցով

KFCKFC արագ սննդի ռեստորանը այսուհետ հասանելի կլինի նաև Գազայի բնակիչներին: Սնունդը կպատրաստվի Եգիպտոսում և կտարվի Գազա ստորգետնյա թունելի միջոցով:
«Արագ» սնունդը այս կերպ այդքան էլ արագ չի լինի: Պաղեստինում մատակարարմամբ զբաղվող ընկերությանը կպահանջվի մի քանի ժամ սնունդը Գազա հասցնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտի և բենզինի ծախսերը, կբարձրանա նաև սննդի արժեքը:
Yamama մատակարարող ընկերությունը Facebook-ի իր էջում գրել է, որ հինգշաբթի ժ 18:00-ի համար պատվերները ընդունվում են ամենաուշը չորեքշաբթի գիշերը:
Յուրաքանչյուր փոխադրման ժամանակ տեղափոխվում է 30 սնունդ: Այն բերվում է 40կմ հեռավորության վրա գտնվող եգիպտական Էլ-Արիշ քաղաքից:
Ուտելիքը այնուհետև տեղափոխվում է սահման, որտեղից այն հասցվում է Գազա պաղեստինյան մեքենայի միջոցով: