Անկոչ հյուրը ներխուժել է ԻտալիայիԿոմո լճի մոտակայքում գտնվող Ջորջ Քլունիի շքեղ վիլլա:
Տղամարդը բարձրացել է Լալյո գյուղում գտնվող աստղի երկրորդ տունը հանդիսացող 25 միլիոն ֆունտ արժողությամբ վիլայի պատով և օգտվել գինու մառանից՝ նախքան տուն մտնելը:
Քլունին տանը չի եղել:
Հոլիվուդյան աստղը մեկ տասնամյակից ավել է, ինչ հանդիսանում է 30 սենյակներ ունեցող տան սեփականատերը և ըստ տեղեկությունների՝ պատրաստվում է իր հարսնացու Ամել Ալամադինի հետ սեպտեմբերին ամուսնանալ Իտալիայում:
Ներխուժողը, բարձրանալով արտաքին պատով, մտել էր տան շուրջը գտնվող այգիներ, իսկ այնուհետև գինու մառանից մեկ շիշ խմիչք վերցրել, որից հետո մտել էր տուն:
Տան աշխատակիցը նկատել էր գողին և ոստիկանություն կանչել:
Ոստիկանության ժամանումից հետո տղամարդը նրանց սպառնացել էր ձեռքի շշով:
29-ամյա ռումինացին ձերբակալվել է:
Tags: գինու մառան, գող, Ջորջ Քլունիի վիլլա