ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը սենատոր Լինդսեյ Գրահամի նախընտրական շտաբում անցկացված նիստի ընթացքում ասել է, որ Իրանը փորձում է միջամտել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
«Թեհրանն իր քաղաքականությամբ ցանկանում է Մերձավոր Արևելքում խախտել ուժերի հավասարակշռությունը»,- ասել է Քոնդոլիզա Ռայսը:
ԱՄՆ նախկին պետքարտուղարն ոչ հավանական է համարել Իրանի և «Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան և Գերմանիա) խմբի միջև ընթացող բանակցությունների հաջող ընթացքը:
Ուշագրավ է, որ ամերիկացի փորձագետ Վարուն Վիրան, օրերս անդրադառնալով Իրանի` Մերձավոր Արևելքում վարած քաղաքականությանը, նշել էր, որ Թեհրանը, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու նպատակով, ռազմական ինքնաթիռներ է տրամադրել Սիրիայի զինուժին: Տիեզերքից կատարված նկարահանումները վկայում են, որ Սիրայի ռազմակայաններում իրանական արտադրության ինքնաթիռներ կան տեղակայված:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Tags: Իրան-«վեցնյակ», Քոնդոլիզա Ռայս