Տոկիոյում հոսպիտալացրել են Փոլ Մաքարտնին

Փոլ ՄաքարտնիՓոլ Մաքարտնին վարակի պատճառով հետաձգել է Հարավային Կորեայում հաջորդ շաբաթ տեղի ունենալիք համերգը, մինչ այդ նա հետաձգել էր նաև Ճապոնիայի իր ողջ համերգային շրջագայությունը:

Նախկին Բիթլը, որը հաջորդ ամիս կդառնա 72 տարեկան, նախատեսել էր համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում համերգներ ունենալ Ճապոնիայում և Հարավային Կորեայում:

Հայտարարության մեջ ասվում է, որ Փոլը դեռևս լավ չի զգում և այս հետաձգումը անխուսափելի է:

Համերգի կազմակերպիչները նշել են, որ Մաքքարտնիի կողմը իրենց մանրամասներ չի տրամադրել նրա հիվանդության վերաբերյալ:

Hyundai Card-ի աշխատակիցները հայտնել են, որ իրենք կփոխհատուցեն 55-290 դոլար արժողությամբ տոմսերի համար:

Նախատեսվում է, որ Մաքարտնին հաջորդ ամիս հանդես կգա ԱՄՆ-ում:

 Անկախ

Tags: ,