Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում. Մամեդյարով

Էլմար ՄամեդյարովԲաքվում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատասխանել է խորհրդարանականների հարցերին։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նիստի ընթացքում այլ հարցերի հետ մեկտեղ Մամեդյարովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ դրա լուծման դիվանագիտական ուղիները դեռ չեն սպառվել։

“Մադրիդյան առաջարկները շատ իրատեսական էին, մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ գնալ։ Այդ հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում, սա խորը հակամարտություն է։ Անհրաժեշտ է վերացնել դրա հետևանքները, այնուհետև մարդկանց միջև վստահության մթնոլորտ ստեղծել: Հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, քանի որ դա գրգռիչ գործոն է”,- նշել է Մամեդյարովը:

Tags: , ,