Ճողվածքի վիրահատությունից հետո գիտակցության գալով, Բրիտանիայի 43-ամյա բնակիչ Տորնաբի Փոլ Հիլը ոչ մի կերպ չէր հասկանում , թե ինչու է ամբողջ որովայնը պատված կարերով, ու շատ է ցավում:
Պարզվեց, որ բժշկական սխալի պատճառով, նրա ստամոքսնը վիրահատության ընթացքում բռնկվել է:
Հիվանդը դա իմացել է թմրաքնից արթնանալուց հետո: Նրան ասել են, որ վիրահատոթյան ընթացքում բռնկվել է սպիրտային հիմքով աշխատող ախտազերծող սարքը: Ընդ որում, մասնագետները դժվարանում են ասել, թե ով է մեղավոր կատարվածում: Հիվանդանոցի ղեկավարությունը սկսել է այդ պատմության հետաքննությունը, իսկ Հիլը բորբոքված բողոքում է, որ որովայնի վրայի վերքերը դժվար թե երբևէ սպիանան:
Ի դեպ, սա միակ դեպքը չէ: Նման մի պատմություն էլ արձանագրվել էր Չինաստանում. մի կին, կծվահամ ուտելիքով այնքան էր տարվել, որ ստամոքսի սուր այրվածք էր ստացել: Այդ օրգանն այնքան էր տուժել, որ բժիշկները ստիպված որոշեցին հեռացնել այն: Վիրահատությունից հետո բժիշկները ցնցված էին, տեսնելով, որ ստամոքսը պայթել է ու բռնկվել:
Tags: ստամոքս, վիրահատություն