Բրազիլացի եպիսկոպոսը հավանության է արժանացրել նույնասեռ ամուսնությունները

pic_96e8c71888c2fd7ebec452dc78545b08Բրազիլիայի եպիսկոպոսների ազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեոնարդո Ստեյները երեկ ելույթ է ունեցել ի պաշտպանություն նույնասեռ ամուսնությունների, հաղորդում է  Agence France-Presse գործակալությունը: Եպիսկոպոսի խոսքով, համասեռական զույգերը իրավական աջակցության կարիք ունեն հասարակության կողմից:

Ստեյները կարծում է, որ եկեղեցին մշտապես առաջ է գնում, ոչ թե “ժամանակի մեջ է սառել մնացել”: Այսուհանդերձ, Բրազիլիայում շատ եպիսկոպոսներ առաջվա նման դեմ են նույնասեռ ամուսնություններին:

Բրազիլիայի Արդարադատության ազգային խորհուրդը դեռևս 2013-ի մայիսին պետական մարմիններին պարտադրել է  նույնասեռ զույգերին չմերժել ու նրանց ամուսնությունները կնքել: Սակայն, նույնասեռ ամուսնությունները չընդունվեցին երկրի պառլամենտի կրոնական ազդեցիկ լոբբինգի դիմադրության պատճառով:

Չնայած դրան, Բրազիլիան, որ աշխարհի կաթոլիկ բնակչությամբ ամենամեծ երկիրն է, լեսբուհիների ու գեյերի  համար խիստ վտանգավոր  է համարվում: Ամեն տարի այստեղ  ԼԳՏԲ ավելի քան 300 ներկայացուցիչ է սպանվում:

Tags: , ,