«Գելի գլխին ավետարան ես կարդում, բայց լսում ես միայն խոճկորների ճղճղոց». Լ. Զուրաբյան

Լևոն Զուրաբյան«Քառյակի համախմբված գործունեությունը նոր իրավիճակ է ստեղծել խորհրդարանում»,-այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ավելին, նա ներկայացրեց այն բաղադրիչները, որոնք առաջացրել են այդ նոր իրավիճակը` Տիգրան Սարգսյանի կառավարության «զոհաբերումը», կոալիցիայի վերջնական փլուզումը, իշխող օլիգարխների առաջին գիծ դուրս գալը և ի վերջո, կառավարության ծրագրի ընդունումը, որն, ըստ Զուրաբյանի տապալվեց, քանի որ 70 կողմ ձայներից առնվազն 3-ը կեղծվել է.

«2 ձայնը հարբած պատգամավորներինն է, որոնց բերման էին ենթարկել, որ կարողանան քվե ապահովել, իսկ երրորդ ձայնը Բոթոյանինը, որին ահաբեկել էին: Սա ցույց է տալիս, որ իշխող կուսակցությունը գտնվում է Ադգային ժողովում իր մեծամասնությունը կորցնելու եզրին»,-ասաց նա:

Ըստ Զուրաբյանի՝ քառյակի համախմբված գործունեության արդյունք է նաև այն, որ Ազգային ժողովը դակիչ մարմնից վերածվել է քաղաքական լուրջ ֆորումի, ինչի հետևանքով օրենսդրական գործունեությունն էապես դանդաղել է:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Զուրաբյանը քառօրյայի ընթացքում մեջբերումներ էր անում Աստվածաշնչից, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Երբ գելի գլխին ավետարան ես կարդում, բայց լսում ես միայն խոճկորների ճղճղոց, անիմաստ է այլևս դա անելը»:

Իսկ հաջորդ հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը, Զուրաբյանն ասաց, որ վերոնշյալ պատասխանը նաև Շարմազանովին էր վերաբերում:

 

Անկախ

Tags: , ,