Պատերազմ սկսվելու դեպքում ոչ թե Ադրբեջանը առաջինը կհարվածի, այլ Հայաստանը. Աշոտ Մանուչարյան,տեսանյութ

Աշոտ ՄանուչարյանԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը  խոսեց աշխարհում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներից, սակայն նշեց, որ այսօր ապագայի մասին խոսելը շատ դժվար է կանխատեսումներ կատարելը նույնպես։ «Կանխատեսումներ անելը հեշտ էր մինչև «ապստամբությունը ընդդեմ տիրող աշխարհակարգի» գործոնը սկսեց գործել։ Ապստամբությունը սկսեց Սիրիայի իրադարձություններով և շարունակվում է Ուկրաինայում, իսկ Ռուսաստանը իր հերթին ապստամբել է գոյություն ունեցող աշխարհակարգի դեմ», – նշեց նա։

Ըստ Մանուչարյանի՝ աշխարհի մի քանի կետերում  կարող են տեղի ունենալ առճակատումներ, որոնք ազդեցություն կունենան Հայաստանի վրա.  «Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի ասիմետրիկ հարվածներ են սպասվում ՝ Ղարաբաղում, Ղարաբաղից անկախ պետք է դիտարկել ազատագրված տարածքները, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում։ Եթե այդ վայրերում  մեկը հարված հասցնի, իսկ մյուս կողմը պատասխանի, դա անմիջականորեն մեզ վրա կանդրադառնա»։

Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ շատ հավանական է կոնֆլիկտի ստեղծում Ադրբեջանում. «ԱՄՆ-ը Ռուսաստանի գազային ուղիները Ուկրաինայի միջոցով փորձում է փակել Եվրոպա գնացող գազը, դրանից պրոբլեմային իրավիճակ է ստեղծվում Եվրոպայի համար, որի արդյունքում այն կսկսի գործել Ռուսաստանի դեմ,  իսկ վերջինս պետք է գտնի էֆեկտիվ հակահարվածի տեղ, որը կովկասյան կոմունիկացիոն միջանցքն է, որտեղ ծախսերը քիչ են կլինեն , բայց արդյուքները՝ մեծ։ Գազի , նավթի գները անմիջապես տիեզերք կթռչեն և աշխարհի համար պարզ կլինի, որ Միացյալ Նահանգները չեն կարողանում վերահսկել իրավիճակը»։,-ասաց նա հավելելով, որ  Ադրբեջանում հարված հասցնելու առիթը ղարաբաղյան կոնֆլիկտն է և այդ է պատճառը, որ ԱՄՆ-ը փորձում է ինչ-որ բան անել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ամրապնդելու, լարվածությունը  մեղմացնելու համար։

 

Այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում հնարավոր է Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը, Մանուչարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մոտակա ժամանակում հնարավոր է ՝պատերազմի վերսկսումը; Սկսվելու դեպքում ոչ թե Ադրբեջանը առաջինը կհարվածի, այլ Հայաստանը»։



Անկախ

Tags: , , , ,