Ադրբեջանցի խմբագիր Ռաուֆ Միրկադիրովի տարեց ծնողների բնակարանում խուզարկություն է իրականացվել

Ռաուֆ ՄիրկադիրովՄայիսի 23-ին խուզարկություն է իրականացվել “Զերկալո” թերթի ձերբակալված ադրբեջանցի խմբագիր Ռաուֆ Միրկադիրովի տարեց ծնողների բնակարանում: Խուզարկությանը փաստաբանները ներկա չեն եղել, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Փաստաբան Ֆուադ Աղաևի խոսքով՝ Միրկադիրովը հիշյալ բնակարանում վաղուց չի ապրել: Նրա հայրն արդեն 84 տարեկան է, երկու ծնողներն էլ տարբեր հիվանդություններ ունեն:

Առավելագույնը 10 րոպե տևած խուզարկությունն  իրականացրել են մեկ քննիչ և ոստիկանության օպերատիվ բաժնի երեք աշխատակիցներ: Արդյունքում քննության համար կարևորություն ներկայացնող ոչ մի իր չի հայտնաբերվել: Ինչ վերաբերում է լրագրողի գործով քննությանը, ապա փաստաբանի խոսքով՝ այն արդեն ավարտվել է:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից  և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Tags: ,