Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով 33 մարդ է զոհվել

iՀարավային Չինաստանում տեղատարափ անձրևների պատճառով 33 մարդ զոհվել է , ևս 12-ն անհայտ կորած են համարվում:

Տարերքի գերության մեջ   են հայտնվել 5 քաղաքների տարածքներ:Ամենից շատ տուժել է Գուանդուն նահանգը, որտեղ զոհերի թիվը 18 է:  Այստեղ ավելի քան 250 մմ տեղումներ են եղել: Ընդհանուր տվյալներով, եղանակային վատ պայմաններից տուժել է 650 հազար մարդ: 2,7 հազար տուն է ավերվել, տուժել են գյուղատնտեսական մշակաբույսերը` 640 հազար հա: Իշխանությունները բնակչությանն օգնություն են տրամադրում: Որոշ գետերում ջրի մակարդակը կրիտիկական նիշի է հասել, ինչպես Բեյցզյան գետի դեպքում է` վերջին  հարյուրամյակում ամենաբարձր նիշն է գրանցվել: Օդերևութաբանների կանխատեսումներով, Գուանդունում առաջիկա օրերին անկայուն եղանակային պայմաններն ու հեղեղների վտանգը կպահպանվեն:

Tags: