Փողոցային վաճառականը բռնել է լուսամուտից ընկած երեխային

276Բարեբախտաբար, ողբերգությամբ չի ավարտվել չինական Չժունշան քաղաքում կատարված դեպքը: Մեկամյա երեխան ընկել է երկրորդ հարկի լուսամուտից: Նրա բախտից այդ պահին փողոցում էր Լի ազգանունով փողոցային մի առևտրական: Տեսանկարահանող սարքերն արձանագրել են կատարվածի ընթացքը:

Կադրերում երկու տղամարդիկ կանգնած են փողոցում` ձեռքերը վեր բարձրացրած ու բարձրաձայն գոռգռում են, փորձելով երեխային հեռացնել լուսամուտից: Սակայն փոքրիկը չի հասկանում: Մի քանի վայրկյան հետո նա ընկնում է տղամարդկանցից մեկի թևերի մեջ:

«Ես քայլում էի փողոցով, երբ հանկարծ պատուհանի գոգին փոքրիկին տեսա: Ըստ երևույթին նա իր մորն է փնտրում: Ես վախեցա: Միակ բանը,որ այդ պահին մտածում էի` պահը բաց չթողնել:  Մարդիկ լուսամուտի տակ մի կույտ ստվարաթուղթ էին հավաքել` անհաջողության դեպքում հարվածը մեղմելու համար»: Բարեբախտաբար ամեն ինչ հաջող է ավարտվել: Երեխայի մայրն անմիջապես փողոց է վազում ու երեխային վերցնում վաճառականի ձեռքից:
Անկախ

Tags: ,