Հայաստանի ազատ և հունահռոմեկան ոճի ըմբիշները մեկնում են Սասարի

ըմբշամարտ1Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի կայքը տեղեկացնում է, որ Իտալիայի Սասարի քաղաքում մայիսի 29-31-ը կկայանա ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար, որին 6-ական ըմբիշով կմասնակցեն նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները:

Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մրցավայր կտանի 57 կգ քաշային Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանին, 61կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին, 65 կգ քաշային  աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին, 70 կգ քաշային, եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանին, 86 կգ քաշային Եվրոպայի մրցանակակիր Մուսա Մուրթազալիևին և 97 կգ քաշային եվրոպայի մրցանակակիր Էդգար Ենոքյանին: Շատ ուժեղ կազմ ունի նաև մեր հունահռոմեական հավաքականը:

Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը այս մրցաշարին հայտավորել է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիր Ռոման Ամոյանին, Արամ Ջուլֆալակյանին, օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանին, Մաքսիմ Մանուկյանին, Արթուր Շահինյանին և օլիմպիական մրցանակակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արթուր Ալեքսանյանին:

Tags: ,