Իրանում մայիսի 24-ին տոնում են Խորամշահր քաղաքի ազատագրման օրը:
32 տարի առաջ` 1982-ին, իրանցի ռազմիկներն ազատագրեցին իրաքցիների բռնագրաված Խորամշահր քաղաքը:
1980-ին իրաքյան բանակը, զրահային ու մեքենայցված տեխնիկայի օգնությամբ, զավթել էր ռազմավարական նշանակություն ունեցող այդ նավահանգիստ-քաղաքը:
Այդ է պատճառը, որ այս օրը Իրանի օրացույցում խորհրդանշվում է դիմադրության, անձնազոհության և հաղթանակի օր:
Իրանի ռազմիկները` բանակային, պահակազորային ու աշխարհազորային ուժերը, 20 ամիս շարունակ անձնուրաց մարտնչում էին և ի վերջո ազատագրեցին Խորամշահրը:
Մայիսի 24-ը խորհրդանշում է որ միայն Խորամշահրի ազատագրումը, այլ նաև ոտնձգություն կատարած ուժերի դեմ այդ քաղաքի պաշտպանների անձնազոգ դիմադրությունը:
Խորամշահրը միայն քաղաք ու նավահանգիստ չէ, այլև այն Իրանի ժողովրդի պատմությունում դիմադրության ու անձնազոհության խորհրդանիշ է:
Այսօր Իրանի պահակազորային ծառայությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով իրաքցի բանակայինների կողմից բռնագրավված Խորամշահրի ազատագրմանը:
«Մայիսի 24-ը միայն մի քաղաքի ազատագրման օր չէ, այլ բռնապետերի ու դևերի ճիրաններից մարդու, մարդկային արժանապատվության ու աստվածային արժեքների ազատագրման օր»,- ասված է հաղորդագրությունում:
Այսպիսով, իրաքյան ուժերի կողմից բռնագրավված Իրանի հարավարևմտյան Խուզիստան նահանգի Խորամշահր նավահանգիստն Իրանի ազատամարտիկները, «Բեյթոլմողադդաս» անվանումը ռազմական գործողության միջոցով, 1982-ի մայիսի 24- ին ազատագրեցին և այդ օրը տոն դարձրին:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: իրան, Խորամշահրի ազատագրման օր
