Իրանի նախագահ Հասան Ռոհանին Չինաստան կատարած եռօրյա այցից հետո վերադարձել է Իրան:
Իրանի նախագահը մասնակցել է Շանհայում կայացած ասիական երկրների համագործակցության և վստահության հաստատման 4-րդ համագումարին:
Այցի ընթացքում Հասան Ռոհանին հանդիպումներ է ունեցել և բանակցություններ վարել Չինաստանի և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Ուշագրավ է, որ Իրանի նախագահին ուղեկցել են Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, նախագահական գրասենյակի ղեկավար Մոհամմեդ Նահավանդյանը, տրանսպորտի և կապի նախարար Աբբաս Ախունդին, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, նախագահի օգնական Հոսեին Ֆերեյդունը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: իրան, Հասան Ռոհանի
