Թեհրանի գիտական ցուցահանդեսների անցկացման կենտրոնում մայիսի 23-ին մեկնարկել է «Նորարարություն և տեխնոլոգիա» միջազգային 3-րդ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին մասնակցում են արտասահմանյան` Ռուսաստանի, Հնդկաստանի, Բելգիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի 57 ընկերություններ:
Ցուցահանդեսում իրանական ու արտասահմանյան ընկերությունները ներկայացրել են հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների , նավթի, գազի, պետրոքիմիայի, արդյունաբերական համակարգերի, նանո տեխնոլոգիաների, նորաստեղծ էներգիաների, ավիատիեզերական ու բժշկական սարքավորումների և երկրաբանական ոլորտում իրենց վերջին ձեռքբերումները :
«Նորարարություն և տեխնոլոգիա» միջազգային 3-րդ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մայիսի 25-ը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: «Նորարարություն և տեխնոլոգիա», Թեհրան