ՀՀ մշակույթի նախարարության, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Անտարես մեդիա հոլդինգի և «Գասպարյան արտ ստուդիայի» համատեղ ջանքերով «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում՝ ս. թ. մայիսի 18-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կանցկացնեն նկարչուհի Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմի շնորհանդեսը և տարազների ցուցահանդեսը:
