Անկարայում և Ստամբուլում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նախորդ օրը ոստիկանական փամփուշտից զոհված Ուղուր Քուրքի համար: Ստամբուլի Օքմեյդան հրապարակում մոտ 50 ցուցարար, որոնք հիմնականում ալևիներ են եղել, քարեր են նետել ոստիկանների վրա: Նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիառվել:
ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Մերի Հոֆերը հայտարարել է, որ իրենք հետևում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ է արել երկրի ղեկավարությանը ցուցաբերել զուսպ վերաբերմունք: «Երկու կողմն էլ պետք է զերծ մնա բռնությունից, որպեսզի թույլ չտրվեն այլ զոհեր»,-նշել է Հոֆերը:
Tags: թուրքիա, ցույցեր