Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ ՌԴ նախագահ Պուտինը փրկել է Սիրիան ու ողջ Մերձավոր Արևելքը` օգտագործելով վետոյի իրավունքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հակասիրիական հերթական որոշման դեմ: Դրա մասին Ասադը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ: Ասադը նշել է, որ հիմա Ռուսաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում ավելի բարձր է , քան երբևէ ունեցել է ԽՍՀՄ-ը:
Իր հերթին Ռոգոզինը նշել է, որ Ռուսաստանի համար Սիրիա այցելությունը նախագահական ընտրություններից առաջ շատ կարևոր քայլ է, քանի որ կկարողանան խաղաղ կերպով կարգավորել հակամարտությունը: Նա հավելել է, որ Ռուսաստանը կողմ է բազմաբևեռ աշխարհին, որտեղ «գունավոր հեղափոխությունները» տեղ չունեն:
Ռուսաստանի փոխվարչապետը ցավակցություն է հայտնել սիրիական ժողովրդին Դերայի շրջանում նոր ահաբեկչության կապակցությամբ (զոհվել էր 31, վիրավորվել` 200 մարդ):
Ռոգոզինը Սիրիայում է ռուսական պատվիրակության հետ` առևտրա-տնտեսական ու գիտա-տեխնիկական ռուս-սիրիական միջկառավարական հանձնաժողովների համագործակցային աշխատանքներին մասնակցելու համար:
Tags: Բաշար Ասադ.Պուտին, մերձավոր արևելք