Մահացել է Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի հայրը

3 (8)Մայիսի 24-ի առավոտյան մահացել է ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի 84-ամյա հայրը` Հաբիբուլա Միրկադիրովը: Ինչպես “Turan” գործակալությանը հայտնել են Միրկադիրովի հարազատները, չնայած պատկառելի տարիքին՝ նա իրեն նորմալ է զգացել, սակայն որդու կալանքը նրա վրա շատ է ազդել: Մայիսի 23-ին լրագրողի հայրական տանն անցկացված խուզարկությունը, որի ընթացքում հետաքննության համար կարևորություն ներկայացնող որևէ բան չի հայտնաբերվել, լրջորեն ազդել է տարեց մարդու առողջության վրա:

Հաբիբուլա Միրկադիրովի մահվան կապակցությամբ Ռաուֆ Միրկադիրովին թույլ են տվել մասնակցել հոր հուղարկավորությանը: Նա տանը կմնա 3 օր: Ավելի վաղ Ռաուֆ Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Ագաևը դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ հուղարկավորությանը մասնակցելու թույլտվություն ստանալու խնդրանքով:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Tags: ,