Շաբաթ օրը առավոտյան մի քանի օր տևող անտառային հրդեհները Քենայի կենդանի բնության ազգային արգելավայրում տարածվել են ավելի քան 780 քառակուսի կմ տարածքում:
Անտառային հրդեհը բռնկվել էր երկուշաբթի օրը, և շաբաթ օրվա դրությամբ հանգցվել է 20%-ով:
Տարհանումների և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Հրդեհի դեմ պայքարում են շուրջ 409 հրշեջներ:
Հետազոտողները ենթադրում են, որ հրդեհի պատճառը մարդկային գործոնն է եղել:
Արգելավայրը գտնվում է Սոլդոտնայում:
Արգելավայրում մոտավոր հաշվարկներով 5,000 կենդանի է բնակվում:
Tags: Ալյասկա, անտառային հրդեհներ