Թեհրանում ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել

otobuse iraniԻրանի մայրաքաղաք Թեհրանում ուղևորատար ավտոբուս է շրջվել: 16 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: Հատկապես ծանր է 4 քաղաքացու վիճակը: Նրանց  հիվանդանոց տեղափոխելու համար նույնիսկ օգտագործվել են ուղղաթիռներ:

Ներկայումս ոստիկանությունն ուսումնասիրում  է պատահարի պատճառները:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ավտովթար էր տեղի ունեցել Թեհրանի Խաքիմ և Ազադեգան պողոտաների խաչմերուկում: Իրանի 7 քաղաքացի էր մահացել:

Մեկ այլ պատահար էր տեղի ունեցել մարտի 27-ին Իրանի Խուզեստան նահանգի տարածքում: Կրկին ուղևորատար ավտոբուս էր շրջվել: Պատահարի արդյունքում մահացել էր 11 մարդ, իսկ 19 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: ,