Ալի Լարիջանին երրորդ անգամ վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահ:
Մայիսի 25-ին անցկացված քվեարկության ընթացքում 264 օրենսդիրներից Լարիջանիի օգտին քվեարկել են 187-ը: Նա երրորդ տարին անընդմեջ գլխավորելու է Իրանի 9-րդ գումարման խորհրդարանը:
Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար իրենց թեկնածությունն էին առաջադրել նաև Ահմադ Բախշաեշն, Բահրամ Փիրանվենդը: Վերջիններս համապատասխանաբար ստեցել էին 32 և 26 ձայն:
Ուշագրավ է, որ Ալի Լարիջանին Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ից:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Tags: Ալի Լարիջանի, իրան