Բաղդադից հյուսիս-արևելք գտնվող Դիյալա նահանգի Բարուբա քաղաքում մեքենա է պայթել, որը պատկանել է իրանական նավթագազային ընկերությանը: Պայթյունի հետևանքով զոհվել է Իրանի 6 և Իրաքի 5 քաղաքացի:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս իր վրա չի վերցրել Իրաքի տարածքում գործող ոչ մի ծայրահեղական խմբավորում:
Ի դեպ, սա Իրաքում վերջին շրջանում իրանցիների դեմ իրականացվող առաջին ահաբեկչությունը չէ:
2013-ին Բաղդադից ոչ հեռու, մահապարտ ահաբեկչի գործողության հետևանքով, զոհվել էր 8 իրանցի: Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները դատապարտել են այդ ահաբեկչական գործողությունը և պահանջել, որ Իրաքի իշխանությունները լրջորեն զբաղվեն դեպքի քննությամբ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: ահաբեկչություն, իրան, իրաք