Թաիլանդի թագավորը գեներալ Չան-Օչային նշանակել է կառավարող խորհրդի ղեկավար

o_955685Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադոլյադետն այսօր հրամանով, հեղաշրջումը ղեկավարած գեներալ Պրայուտ Չան-Օչային  նշանակել է Ազգային խորհրդի ղեկավար: Հենց այդ խորհրդին է անցել երկրում իշխանափոխությունից հետո ամբողջ օրենսդրական ու կատարողական իշխանությունը:

Ավելի վաղ գեներալ Չան-Օչան սեփական հրամանով ղեկավարել է այդ կառույցը, սակայն ինչպես դիտորդեներն են կարծում, միապետի հրամանով նշանակումը նրան ավելի կշիռ կտա թաիլանդյան ժողովրդի աչքում:

Զինվորական հրամանատարությամբ հեղաշրջումը կատարվեց մայիսի 22-ին: Այն ժամանակ հայտարարվեց երկր ամբողջ տարածքում, ուր տևական ժամանակ չեն դադարում հակակառավարական ցույցերը,  պարետային ժամ հաստատելու, ինչպես նաև` սահմանադրության գործունեությունը դադարեցնելու մասին:

Սակայն, չնայած արգելքին, վերջին 4 օրում ողջ Թաիլանդում հուզումների նոր ալիք սկսվեց: Բանգկոկում   մինչև 1000 ցուցարար հավաքվեց.նրանք պետական հեղաշրջման դեմ են: Տեղի ԶԼՄ-ները հայտնել են ցուցարարների ու զինվորականների աննշան բախումների մասին:

Անկախ

Tags: ,