Ստամբուլի անհանգիստ թաղամասերից մեկում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել

okmeydan Այսօր առավոտյան Ստամբուլի ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացրել վերջին օրերին ցույցերի ու բախումների կենտրոն դարձած Օքմեյդան հրապարակի շրջակայքում: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ ոստիկանները շրջել են մի քանի հասցեներով և հարցաքննություն անցկացրել: Օպերացիային մասնակցել են «կարիճ» կոչվող զրահապատ մեքենաներ, ոստիկանական ուղղաթիռներ, 3 հրշեջ մեքենա, ջրաշիթեր արձակող մեքենաներ, ոստիկանական հատուկ ջոկատներ: Խուզարկման ենթակա փողոցները փակվել են քաղաքացիների և լրագրողների համար: Օպերացիայի արդյունքում խուզարկված տներից մի շարք փաստաթղթեր են առգրավվել, 25 հոգի ձերբակալվել է, որոնց թվում կան նաև կանայք: Նրանց տեղափոխել  են ոստիկանական բաժանմունք: Հատուկ գործողության անցկացման պատճառների մասին համապատասխան հայտարարություն առայժմ չկա:

Tags: , ,