Հայ հեծանվորդին Թուրքիայում հեծանիվ են նվիրել՝ ի նշան խաղաղության և բարեկամության

հեծանիվԹուրքիայի Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում կազմակերպված «Հեծանվավազքի միջազգային մրցաշարին» թուրք, ադրբեջանցի, հույն, իրանցի սերբ, բոսնիացի, սերբ մարզիկների հետ միասին մասնակցել է նաև հայ հեծանվորդ Տիգրան Վարդանյանը: Վերջինիս հեծանիվը տեխնիկական պատճառներով Հայաստանից չի տեղափոխվել Թուրքիա: Թուրք մարզիկները Վարդանյանին հեծանիվ են տրամադրել, որպեսզի նա կարողանա մասնակցել մրցաշարին:

106 մարզիկների մասնակցությամբ խաղաղությանը նվիրված մրցաշարի ավարտից հետո «Salcano» ընկերության տնօրեն Բայրամ Աքգյուլը Տիգրան Վարդանյանին է նվիրել նրան տրամադրած հեծանիվը: Աքգյուլը նշել է, որ նման դեպքերը հանդիսանում են սպորտի միջոցով բարեկամության, խաղաղության և եղբայրության զարգացման ամենագեղեցիկ օրինակներից: Հայ մարզիկ Տիգրան Վարդանյանն ու նրա մարզիչ Հրաչյա Ավետիստյանը մրցաշարի կազմակերպիչներին շնորհակալություն են հայտնել ցուցաբերված աջակցության համար: «Մենք էլ թուրք մարզիկներին սպասում ենք հայաստանյան մրցաշարերին: Նրանց նույնպիսի հյուրընկալությամբ կընդունենք, ինչպես մեզ ընդունեցին այստեղ»,-նշել է Ավետիսյանը:

Մրցաշարում հաղթել է թուրք հեծանվորդը Աբդուլքադիր Քեքեջին, երկրորդ մրցանակը նվաճել է իրանցի, իսկ երրորդը՝ սերբ մարզիկը:

 Անկախ

Tags: , ,