Գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը` շախմատի աշխարհի լավագույն մարզչի կոչման հավակնորդ

ապpetrosian-a01ՖԻԴԵ-ն հրապարակեց այն մարզիչների ցուցակը, ովքեր հավակնում են շախմատի  2013 թվականի լավագույն մարզիչների համար սահմանված մրցանակներին:

Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը ներկայացված է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալին, որը շնորհվում է աշխարհի տղամարդկանց լավագույն մարզչին: Այս անվանակարգում թեկնածուների մեջ է նաև Ռուսաստանի հավաքականի մարզիչ Յուրի Դոխոյանը:

Տիգրան Պետրոսյանի անվան մեդալի (այն շնորհվում է առանձնահատուկ նվաճումների համար) թեկնածուների մեջ է Իգոր Զայցև-Աղայանը: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցը եղել է, մասնավորապես, Տիգրան Պետրոսյանի և Անատոլի Կարպովի մարտավկան:

ՖԻԴԵ-ի «Փառքի սրահում» հայտնվելու թեկնածուների մեջ է հայկական շախմատի լավագույն մարզիչներից մեկը` Օլեգ Դեմենտևը, որը մարզել է, մասնավորապես, Ռաֆայել Վահանյանին, Արշակ Պետրոսյանին, Վլադիմիր Հակոբյանին:

Դափնեկիրների անունները ՖԻԴԵ-ն կհրապարակի շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին:

Tags: ,