Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում սկսվեց ՀՖՖ մարզչական Բ կարգի արտոնագրի 3-րդ խմբի դասընթացը: ՀՖՖ Գործկոմի կողմից մարզչական կրթության կանոնակարգի հաստատումից հետո փոխվել են դասընթացի բովանդակությունը և մասնակիցների առավելագույն քանակը:
Ուսանողները այսօրվանից սկսած կմասնակցեն 27 օր տևողությամբ դասընթացին և, քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում, կստանան ՀՖՖ մարզչական Բ արտոնագիր: Նոր համակարգով անցկացվող դասընթացի հերթական փուլը կղեկավարի ՀՖՖ հրահանգիչ, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նրան կօգնեն ՀՖՖ հրահանգիչներ Մամիկոն Ղարիբջանյանը, Աշոտ Բարսեղյանը և ՀՖՖ դարպասապահների մարզիչների հրահանգիչ Հայկ Կիրակոսյանը:
Tags: սպորտ, ֆուտբոլ