Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսական “Бал-Э” առափնյա հրթիռային համակարգերով, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “Կոմերսանտ” թերթին:
Ինչպես թերթին պատմել է “Տակտիկական հրթիռային սպառազինություն” կորպորացիայի տնօրեն Բորիս Օբնոսովը, “Бал-Э”-ի պրեզենտացիան տեղի է ունեցել վերջերս՝ Աստանայում KADEX 2014 ռազմական ցուցադրության շրջանակում:
Ըստ թերթի տվյալների՝ այդ համակարգերի մեկ դիվիզիոնի ձեռքբերման նպատակով հայտ է ներկայացվել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայություն։
Tags: ադրբեջան, “Бал-Э” առափնյա հրթիռային համակարգեր